Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՆԱՏՕ-ն Աֆղանստանում մոտ է հաղթանակին

ՆԱՏՕ-ն Աֆղանստանում մոտ է հաղթանակին
10.02.2013 | 15:55

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը, որ լքում է իր պաշտոնը, BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «Թալիբան» շարժման դեմ պայքարում Հյուսիսատլանտյան դաշինքը հասնում է հաղթանակի։ Գեներալի խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորքերը գրոհայինների հետ մարտերում երկար ուղի են անցել՝ հաղթանակի համար պայմաններ ստեղծելով։

Ալենը նշել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը պետք է համբերություն ցուցաբերեն, պատրաստ լինեն աֆղանական զորքերին օգնության հասնելու համար։ Մինչ այժմ անհայտ է, թե քանի ամերիկացի զինվորական կմնա Աֆղանստանում 2014 թվականից հետո, երբ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները լքեն այդ երկիրը։ Ալենը տեղեկացրել է, որ որոշակի ուժեր, այնուամենայինվ, կմնան Աֆղանստանում։

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ